Մենք կորցրեցինք պետականությունն այն պահից` երբ դեղին մամուլի խմբագիրը հերիք չի դարձավ վարչապետ, մի բան էլ եղավ գերագույն գլխավոր հրամանատար.Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Մենք կորցրեցինք պետականությունն այն պահից`
երբ դեղին մամուլի խմբագիրը հերիք չի դարձավ վարչապետ, մի բան էլ եղավ գերագույն գլխավոր հրամանատար, երբ սուպերմարկետի փաթեթավորողը օրինագիծ էր մշակում, երբ Գյումրիի աղետի ժամանակ բեղավոր մի մարդ թալանով էր զբաղվում, երբ անգլերենի ուսուցչուհին ռազմաքաղաքական վերլուծություններ էր անում, երբ վարչապետի աղջիկը պատասխանում էր ընդդիմադիր գործիչներին, երբ ԱԱԾ-ն սատանա էր փնտրում, երբ իրենց ձայն տված քաղաքացիներին անվանում էին աղքատությունը գլխում ապրող «Պողոս», երբ երթուղային տրանսպորտի թանկացման համար ավելի շատ մարդ դուրս եկավ փողոց քան մի ամբողջ հայրենիք կորցնելու համար, երբ Շուշին դարձավ շուշա, երբ թշնամու ղեկավարը դարձավ կիրթ ու կառուցողական, երբ վարչապետի տիկինը պատերազմի օրերին գեներալներին պատկանող բունկերում բարոյական աջակցություն էր ցուցաբերում:
Շարունակելի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով