Մարտի 1-ին Նիկոլը հասկացավ`քաղաքացին, ընտրության ժամանակ մնալով քվեաթերթիկի հետ, իր քվեարկությամբ վրեժ է լուծելու իրեն բռնի ուժով հրապարակ էվակուացնելու համար, որովհետև այլ տարբերակ չունի

 

Հայաստանի պատմության մեջ ադմինիստրատիվ ամենաաննախադեպ ռեսուրսով մարտի 1-ին մինչև 20 հազար քաղաքացի բերած Նիկոլը հասկացավ, որ հանրային հիպնոսի իր պարտիան ավարտված է։ Այս մասին ֆոյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անգամ եթե հարավաֆրիկյան վուվուզելների փոխարեն իմքայլական տղամարդկանց  հագցնեին շոտլանդական յուբկաներ՝ որպես տղամարդկության և վճռականության դեմոնստրացիա, Նիկոլը մարտի 1-ին պարտվեց, ինչպես պարտվել էր 13 տարի առաջ մարտի 1-ին, երբ կոչ արեց ժողովրդին բռնության։

Մարտի 1-ին Նիկոլը հասկացավ, որ բռնի բերման ենթարկված քաղաքացին, ընտրության ժամանակ տետատետ մնալով քվեաթերթիկի հետ, իրեն բռնի ուժով հրապարակ էվակուացնելու համար վրեժ է լուծելու իր քվեարկությամբ, որովհետեւ վրեժ լուծելու այլ տարբերակ չունի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով