ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար

16.04.2021

Չզարմանաք, եթե շուտով 2-րդ ու 3-րդ նախագահներին ձերբակալեն կապիտուլյանտի պարտված պատերազմի համար․ Նարեկ Սամսոնյան

18.04.2021

Ստացվեց այն, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ համոզմունքը, որ ինքը կարա երկիր պահի ու կառուցի մնաց, իսկ նրան «իշխանություն տվողները» սահուն և մեղմ ասաց չքվեցին.Մկրտչյան

20.04.2021

Ի՞նչ էր ուտում Նիկոլը Մեղրիի ռեստորանում (մենյու).Գագիկ Համբարյան

21.04.2021

Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն. Razm.info

17.04.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով