ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման արարողությանը

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման արարողությանը:Այս մասին տեղեկացնում է   ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:

Մինչ միջոցառաման մեկնարկը, նախագահ Սարգսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը քաղաքական հայտարարություն է անում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դրդմամբ, պատասխանել է.
«Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, ո՛ր Շուշին ադրբեջանական քաղաք է, ո՛ր «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է:
Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում. համբերենք՝ տեսնենք:
Իսկ մնացած հարցերին, երբ որ ներկայացումը դիտենք` կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանեմ:
Մոտակա ժամանակներում կպատասխանենք բոլոր հարցերին:
Շնորհակալություն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով