Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173 749-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3215 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 822 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4037-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 378 է, ընդհանուր առողջացածներինը՝ 164 463, փաստացի բուժվողներինը՝ 5249 (մեկ օրում ավելացել է 55-ով): Մեկ օրում արվել է 2825 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 744 863 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով