ԳԱԱ «ՀԱՅԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻՆ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո զարգացող գործընթացներն էլ ավելի խորացրեցին երկրում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը:

Ցավալի է այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած հետպատերազմական խնդիրները, իսկ օրեցօր զարգացող անցանկալի գործընթացներն էլ ավելի են վտանգում մեր երկրի անվտանգությունը և տարածաշրջանի փխրուն խաղաղությունը: Վերջերս բանակի, մասնավորապես, Զինված ուժերի Գլխավոր շտաբի դեմ ուղղված ՀՀ կառավարության անհեռանկար քայլերն էլ ավելի են վտանգում Հայոց Պետականության հիմքերը:

Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում եղել է և կլինի Հայոց պետականության գոյության բացառիկ երաշխավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Պետական գերակա շահը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով