Արմեն Սարգսյանը հերթական չար կատակն է որոշել խաղալ.«Հրապարակ»

 

«Հրապարակ»-ի  տեղեկություններով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական երկակի խաղն է որոշել խաղալ։ Նա Նիկոլ Փաշինյանին խոստացել է, որ այնպես կանի, որ Օնիկ Գասպարյանը հեռացվի պաշտոնից։ Իսկ ընդդիմությանը խոստացել է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը։

 

 

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը կարող է 2 դիմում ուղարկել ՍԴ, մեկը՝ Զինծառայության օրենքի հետ կապված, ինչի մասին արդեն հայտարարել է։ Երկրորդը՝ ազատման հրամանագրի։ Բայց որոշել է վերջին դիմումն ուղարկել ութ օրվա ընթացքում, քանի որ իր իրավաբաններն այդպես են մեկնաբանել օրենքը՝ համոզելով, որ 8-օրյա ժամկետ ունեն այդ քայլին դիմելու համար։ Սակայն Սահմանադրական դատարանը կարող է իր սեփական հաշվարկն ունենալ եւ այդ դիմումը չընդունել վարույթ։ Արդյունքում կստացվի, որ ոչ շիշը կայրվի, ոչ միսը՝ Նիկոլ Փաշինյանը կհասնի իր նպատակին, ընդդիմությանը կասի, որ ես իմ քայլն արեցի՝ ՍԴ-ն սխալ պահեց իրեն, իսկ ՍԴ-ն հնարավորություն կստանա եւ օրենքի շրջանակներում մնալ եւ ծառայություն մատուցել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Արմեն Սարգսյանն է ուշ ուղարկել դիմումը։

Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար

16.04.2021

Չզարմանաք, եթե շուտով 2-րդ ու 3-րդ նախագահներին ձերբակալեն կապիտուլյանտի պարտված պատերազմի համար․ Նարեկ Սամսոնյան

18.04.2021

Ստացվեց այն, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ համոզմունքը, որ ինքը կարա երկիր պահի ու կառուցի մնաց, իսկ նրան «իշխանություն տվողները» սահուն և մեղմ ասաց չքվեցին.Մկրտչյան

20.04.2021

Ի՞նչ էր ուտում Նիկոլը Մեղրիի ռեստորանում (մենյու).Գագիկ Համբարյան

21.04.2021

Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն. Razm.info

17.04.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով