Արգամը կյանքում առաջին անգամ երգեց

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արգամը կյանքում առաջին անգամ երգեց, նա երբեևէ երգած չկար, իսկ կռվի դաշտում, հանգստի ժամանակ ընկերների մարտական ոգին բարձրացնելու համարբերգեց հայրենասիրական երգեր,ինչպես նաև մայրիկին նվիրված շատ երգեր։
Հրամանատարի խոսքով` Արգամն ամեն օր մի գեղեցիկ կատարում պիտի աներ, որ օրը հաջող սկսվեր։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ սա եղավ նրա առաջին ու վերջին երգը: Հրամանատարն ասում էր ամեն ինչում առաջատարն ու առաջինն էր։
Եղել է ամենաթեժ կետերում պահել 40կմ տարածք, եղել շրջափակման մեջ 4 անգամ, բայց հեշտությամբ դուրս եկել:

Արգամ Սելիմյան

 

Շարքային Սելիմյանը, որպես վարորդ հասցրեց հմտանալ իր մասնագիտության մեջ։ Կարողանում էր օգնել ընկերներին մարտի դաշտում։ 2020թ. ի հոկտեմբերի 29֊ին շարքային Սելիմյանի մարտկոցը անհավացար մարտի է բռնվում հակառակորդի հետ։ Իր հմուտ և արհեստավարժ գործողությունների արդյունքում կարողանում է հաշվարկը դուրս բերել շրջափակումից։ 2020թ. ի հոկտեմբերի 14֊ին մարտկոցի կազմում որպես վարորդ՝ մեկնում է ԼՂՀ։ Մասնակցում է «Շեյխեր», «Կարմիր շուկա» բնակավայրերի համար մղվող մարտերին։ Որպես վարորդ հմտորեն կատարում է իր պարտականությունները կրակային դիրքում՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստներ։ 2020թ.ի հեկտեմբերի 29֊ի գիշերը ժամը 01։50֊ի սահմաններում հերթական մարտից հետո, շարքային Սելիմյանը՝ որպես հերթապահ դիտորդ, երկնքեւմ նկատում է կանաչ լույս, հասցնում է միայն գոռալ «ԱԹՍ», որից հետո Հակի ԱԹՍ հարվածում է նրան։ Վերջինս ստանում է կյանքի հետ անհամատեղելի բազմաբեկորային վնասվածք։ Զ/մ ֊ի հրամանատարի 26.07.2020թ. 1101հրամանով պարգևատրվել է «Մարտական հերթապահություն»   կրծքանշանով, իսկ ՀՀ նախագահի կողմից հետմահու ՆՀ֊328֊Ա 26.11.2020թ֊ի հրամանով պարգևատրվել է «Մարտական ծառայության» համար մեդալով։

 

 

Զոհվել է Կարմիր շուկայում, հոկտեմբերի 29ին, նոյեմբերին 28ին էլ լրացավ 19 տարին

Տեսանյութ`https://fb.watch/3Y-f55FuvY/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով