Արցախում Սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

 

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝մանրամասնելով, որ նախաքննությունն իրականացվելու է հատուկ քննչական բաժնի քննիչներից ձևավորված խմբի կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով