Եթե դուք մերժել եք նախկիններին, սկսել եք ձեր սեփական կետից, ինչու՞ եք այդպես խանդավառությամբ շուռումուռ տալիս Նախագահ Սարգսյանի հանգիստ, հավասարակշռված և անաչառ խոսքը. Հրանուշ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը տարատեսակ մեկնաբանությունների առարկա դարձավ։
1994 թվականին մեր Հաղթական Բանակն ազատագրեց 7 շրջան՝  ապահովելու համար  Արցախի անվտանգությունը, ինչպես նաև հիմք ստեղծելով բանակցությունների, փոխզիջումների միջոցով Արցախի կարգավիճակը որոշելու համար։ Այն Արցախի խնդիրը լուծելու կարևորագույն կռվանն էր։

Այո՛, հրապարակի վրա կար 5+2 բանաձևը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկարամյա բանակցությունների, առաջարկությունների արդյունքն էր։ Այդ տարբերակով՝  առանց պատերազմի, առանց ավելի քան 5000 զոհի և 10 հազար վիրավորի, հազարավոր անհետ կորածների և գերեվարվածների, առանց Շուշին ու Հադրութը հանձնելու և Արցախն անդամահատելու, դիվանագիտական ճանապարհով Կազանում լուծումներ էր առաջարկվում Արցախի անկախության ճանապարհը բացելու համար, սակայն ադրբեջանը հրաժարվեց /ինչին ալիևը  օրերս նույնպես անդրադարձավ/։

Հիմա մեզ մոտ «հրճվում» են, թե Սարգսյանն էլ էր տարածքները հանձնում։ Սակայն, հարց է ծագում․ եթե  դուք մերժել եք նախկիններին, սկսել եք ձեր սեփական կետից, ինչու՞ եք այդպես խանդավառությամբ շուռումուռ տալիս Նախագահ Սարգսյանի հանգիստ, հավասարակշռված և անաչառ խոսքը։  Այո՛, հանձնում էր՝ առանց մեր ծաղիկ երիտասարդների արյան, տալիս էր՝ ամբողջական Արցախը պահելով, տալիս էր՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, հանրաքվեի միջոցով՝  Արցախի վերջնական անկախությունը կախորոշելու նպատակով։
Եվ ինչպես մեծն վիպասան Րաֆֆին  է նշում․ «Պետք է փայտից շինած գլուխ ունենալ և այդ ամենապարզ ճշմարտությունները չհասկանալ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով