Եղանակը Հայաստանում

Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առանձին շրջաններում, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  փետրվարի 18-19-ը կնվազի 7-10 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեւանում փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-18-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 19-ին՝ թաց  ձյուն:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3 +5, վաղը ցերեկը` +15 +17:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով