Ո՞վ է կերել սփյուռքի 100 000 000 դոլարը

 

Այն, որ հայկական Սփյուռքի ունևոր խավը երբեք չի աջակցել Նիկոլ Փաշինյանին` պարզ ու հստակ է, շոշափելի թեկուզ միայն եթե վիճակագրության համար վերցնենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին 2 ամենամյա հեռուստամարաթոնների արյունքները, որոնք տեղի ունեցան Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունից» հետո՝ «Նոր Հայաստանում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այդ երկու դրամահավաքներում էլ ավելի քիչ գումար հանգանակվեց, քան հավաքվում էր նախկինների օրոք: 2020-ի խայտառակ պատերազմն էլ ավելի սասանեց Ն. Փաշինյանի հեղինակությունն ու վարկը սփյուռքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի պատճառով արտահերթ դրամահավաք իրականացրեց, որի առիթն ու պատճառը հաստատ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու նրանց հեղինակությունը չէր, այլ Արցախի վիճակը: Այս անգամ հավաքվեց հիմնադրակի պատմության մեջ աննախադեպ գումար` մոտ 170.000.000 դոլար: Գումար, որը հանուն Արցախի պետք է տնօրիներ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն կատարվեց անսպասելին, և հիմնադրամի «թավշյա» նախագահ Հայկակ Արշամյանը ապօրինաբար այդ գումարից 100 000 000 դոլար փոխանցեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Իսկ այստեղ արդեն 100 000 000 դոլարի հետքը կորում է, և հստակ չէ, թե ինչ կարիքների համար է այս գումարը կիրառվել: Պաշտոնական լրատվամիջոցներում այդ մասին ոչ մի հստակ հրապարակում չկա:

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով