Վազգեն Մանուկյանը ոստիկանության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ դիմեց ոստիկաններին․

Վազգեն Մանուկյանը ոստիկանության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ դիմեց ոստիկաններին․

❗Մենք ոստիկաններ շատ եք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել։ Այդ ո՞ւմ եք պաշտպանում դուք։ Պատասխան եք տալու մինչև վերջ։

❗Մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից։ Մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը։

❗ Բոլորին հիշելու ենք։ Ես դիմում եմ ժողովրդին՝ բռնություն կատարող բոլոր ոստիկաններին լուսանկարեք։ Բոլորի լուսանկարները պետք է թերթերում ու մամուլում ցույց տանք, որ իրենց ընտանիքներն իմանան, թե իրենց հայրն ինչպես է փող վաստակում։

❗ Մենք առանց այդ էլ մի մեծ թշնամի ունենք սահմանների վրա, պարզվեց՝ երկրորդ թշնամի էլ ունենք երկրի ներսում։

❗Ոստիկանը պետք է ունենա բնազդ, թե ինչ է նշանակում հանցագործություն։ Ձեր աչքի առաջ մի մարդ կոտորեց հազարավոր մարդու, հանձնեց Արցախը, մեր սահմանները հանձնեց, ու դուք այդքանից հետո նրան հանցագործ չե՞ք համարում։ Թե՞ համարում եք, ուղղակի աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի մոտ։ Էտ դեպքում դուք ոստիկան չեք, դուրս եկեք ոստիկանությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով