Վաղը սպասվում են անակնկալ անհնազանդության ակցիաներ, մյուս օրը՝ ավտոերթ ՀՀ տարածքում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթով Արամ Մանուկյանի արձանի մոտից, շարժվելով Ոստիկանություն և ԱԱԾ, հասան Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։ Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ այսօր վաղ առավոտից կառավարության հարակից փողոցներում էին՝ թույլ չտալու վարչապետի մուտքը՝ կառավարության երրորդ մասնաշենք, իսկ առանձին փողոցներում ինքնաբուխ հավաքներ էին անում։

«Երկու զգուշացում ուղղեցինք Նիկոլ Փաշինյանի խարխլված երեք հենարաններից երկուսին՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ դադարեցնել ապօրինի գործողությունները»,- ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Այսօրվա ինքնաբուխ հավաքները օրինակ են դիտարկելու ու կոչ արեցին քաղաքացիներին վաղն էլ՝ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով տարբեր փողոցներում ու հաստատությունների մոտ անհնազանդության ակցիաներ անել։ Վաղվա ժամը ու վայրերը անակնկալ են մնում։

Հինգշաբթի՝ Երևանում, Հայաստանի տարբեր մարզերի տարբեր ուղղություններով մեկնարկելու են ավտոերթեր։

Արցախի ՊԲ թվով 124 սպա՝ ի աջակցություն ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդես են եկել հայտարարությամբ

07.03.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի. գեներալ-լեյտենանտ Գրիգորյանց

05.03.2021

Տագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Հայկ Բաբուխանյան

05.03.2021

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին.Անդրանիկ Հովհաննիսյան

02.03.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով