Ստեղծված իրավիճակից ելնելով՝ հավաքվում ենք վաղը՝ ժամը 18։00–ին․ Հայրենիքի փրկության շարժում

 

Հայրենիքի փրկության շարժումը հանդես է եկել հայտարարությամբ․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։

Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:

Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով