ՊԵԿ-ը նախաձեռնում է հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 2-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը  կներկայացվեն hիմնադրամների և հասարակական կազմակերպությունների դաշտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ թե ինչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել և հրապարակել տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։ Կքննարկվեն նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև ս/թ փետրվարի 26-ը ներառյալ՝ կից ձևաչափին համապատասխան ուղարկելով կազմակերպության ներկայացուցիչների տվյալները` [email protected] էլ. հասցեին:

 

Ձևաչափը ներկայացվում է կից ֆայլով :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձևաչափը՝ այստեղ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով