Փետրվարի 11-ին՝ ժամը 14.00-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը

Փետրվարի 11-ին՝  ժամը 14.00-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:

Կազմակերպության նպատակներին, ծրագրերին, գործունեության ուղղություններին, ինչպես նաև  հասարակական և ներքաղաքական զարգացումներին կանդրադառնան հիմնադիր նախագահ՝ ռազմական,հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և գործադիր տնօրեն՝ Կարեն Արիստակեսյանը:

 

«Հայ ազգային ճակատ»-ի նպատակն է համահայկական համախմբման միջոցով կյանքի կոչել պետականակենտրոն, ազգային ծրագրեր, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին, ամրապնդելով մեր տեղն ու դերը այս տարածաշրջանում, որպես կայուն, անվտանգ և զարգացող պետություն: Մենք համոզված ենք. Հայության ներուժի մեկտեղման և միասնականության ճանապարհներով կարող ենք ազատվել երկրում տիրող ապազգային մթնոլորտից և որդեգրել  պետության  կայունության ուղի:

Հիմնարկեքի արարողությանը ներկա կլինեն նաև մշակույթի, հասարակական, քաղաքական, ռազմական  գործիչներ, ովքեր ևս հնարավորություն կունենան իրենց տեսակետներն հայտնելու երկրում տիրող իրավիճակի, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործընթացների վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգանքով՝ «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով