Պետական երթուղայիններն ու ավտոբուսները հասարակությանը ոչ մի առավելություն չեն տալիս

 

Ցանկացած երևանցի եթե ձեռքը դնի խղճին և ասի, թե ո՞րն է Երևանում գործող պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող երթուղայինների և ավտոբուսների միջև տարբերությունը, կասի, որ բացարձակապես ոչ մի տարբերություն էլ չկա: Թե՜ պետական , թե՜ մասնավոր բոլոր երթուղիները նույնատիպ անշուք են, կիսակեղտոտ, գորշ, այնպես որ չի էլ հասկացվում դրանց նախնական գույնը սև թե սպիտակ է եղել: Գրեթե բոլոր երթուղիները աշխատանքը սկսում և ավարտում են, երբ որ կամենան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վարորդները վարում են միայն այն ժամերին, երբ որ ձեռնտու է իրենց՝ կան բավականաչափ երթևեկողներ: Արդարության համար պետք է ասենք, որ կան մի քանի պետական երթուղիներ, որոնք իրենց աշխատանքն առավոտյան վաղ են սկսում, սակայն դրանք բոլորը նույնպես դադարում են աշխատել շատ վաղ: Երեկոյան 10-ին, երբ եվրոպական աշխարհում և մի շարք զարգացած երկրներում կյանքը դեռ եռում է և աշխատավոր խավը դեռ նոր-նոր է սկսվում օգտագործել իր ոչ-աշխատանքային ժամանակը, օրինակ, Երևանի Աջափնյակ համայնքում արդեն հնարավոր է մնալ փողոցում՝ ավտուբուսների և երթուղային տաքսիների աշխատանքի դադարեցման պատճառով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այսինքն ի՞նչ է ստացվում: Հարկեր և տուրքեր վճարող, օրական 8-10 ժամ աշխատող աշխատավոր մարդը, աշխատավայրից հետո չի կարողանում իր և իր նմանի վճարված միջոցներով գնված հասարակական տրասպորտից օգտվել, և օրվա վերջի 1-2 ժամն էլ օգտագործել իր հաճույքների կամ կարիքները հոգալու համար: Պետական հասարակական տրանսպորտը ժողովրդին ոչինչով չի օգնում և չի տալիս ոչ մի առավելություն: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն կա նրանում, այդ ավտոբուսները մեր միջոցներով են գնված, պետական են, թե՞ ոչ: Չկա ոչ մի տարբերություն, և նման պետական գնումները կարելի է համարել գումարի անիմաստ վատնում:

 

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով