Կրճատումների հերթը հասավ պետական և մասնավոր բուհերին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային Ժողովում պատասխանեց Բարձրագույն կրթության նոր օրենքի մասին հնչեցրած հարցերին: Ըստ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի, բուհեերի կառավարման խորհուրդները ձևավորված պիտի լինեն 9-ական անձից, որոնցին 5-ը պետք է նշանակված լինեն կառավարության և լիազոր մարմնի կողմից և միայն 4-ը կլինեն ԲՈՒՀի դասախոսներից և ուսանողներից: Այն հարցին, թե չի՞ կարծում արդյոք Վահրամ Դումանյանը, որ նոր օրենքը կխանգարի ԲՈՒՀերի ինքնավարմանն ու ի՞նչով է պայմանավորված նման որոշումը, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց, որ ըստ իր համոզման մեր փոքրիկ հանրապետության համար այսքան ԲՈՒՀ ունենալը «ճոխություն» է, ԲՈՒՀերը շատ են և ԿԳՄՍ-ն պարզապես չի կարող առաջվա նման այդքան մասնագետներ տրամադրել ԲՈՒՀերի կառավարման խորհուրդներին և այդ իսկ պատճառով էլ կառավարման խորհուրդների ներկայացուցիչների կազմը կրճատվում է:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն հարցին, թե արդյոք  չի՞ խախտվում այսպիսով ԲՈՒՀերին տրված ինքնավարություն ունենալու սահմանադրորեն ամրագրված իրավունքը, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց, որ չի կարծում, քանի որ բուհերին տրված սահմանադրական ինքնավարության իրավունքը վերաբերվում է զուտ բուհերի ներքին կանոնադրություններին և ներքին խնդիրներին:

 

 

Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ այսպիսիով ԿԳՄՍ-ն կրճատում է իր ներկայացուցիչների թիվը, մասնակցությունը բուհերի կառավարման խորհուրդներում, դարձնելով 5, բայց կրճատում է նաև ընդհանուր կառավարման խորհուրդների անդամենրի թիվն այնպիսով, որ այդ 5-ը դառնան գերակշիռ, մեծամասնություն և վճռորոշ: Մանսակցությունը կրճատվում է, սակայն վերահսկողությունը մեծանում:

 

Այսպիսով օրվա իշխանությունները կկարողանան իրենց բռում պահել Հայաստանի բոլոր բուհերի կառավարումը, զրկելով նախկինում ունեցած ավելի ազատ և ինքնավար լինելու հնարավորությունից:

 

Հայկ  Կիսեբլյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով