Քֆուրչի Ներսեսին կզոհաբերե՞ն

 

Մեծ է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հայհոյանքների, վիրավորանքների և սկանդալային արտահայտությունների շարքը: Այսօր շատերը չգիտեն, որ դեռ 2018-ի մարտի 19-ին դատարանի որոշմամբ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման։ Սեֆիլյանի հետ միասին, ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ կասկածվող նույն Ներսես Պողոսյանին էլ դատապարտեցին 3 տարի 6 ամիս ազատազրկման: Վճռի ընթերցման ժամանակ նրա նյարդերը տեղի տվեցին: Նա հայհոյանքներ հնչեցրեց դատախազի հասցեին. «Ցեղդ վառելու եմ, բ*զի վաստակ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Թավշյա հեղափոխոություն»-ից հետո նա արժանացավ աթոռի և սկսեց ի պաշտոնե ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ անել ընդդիմադիր ուժերի վերաբերյալ։ Այսինքն, մեր՝ քաղաքացիներիս հաշվին աշխատավարձ և պարգևավճարներ ստանալով, աշխատելու փոխարեն հայհոյում է մեզ: Երեկ՝ փետրվարի 22-ին, նա սկանդալի կենտրոնում հայտնվեց արդեն Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ գրառման պատճառով, իսկ երեկոյան ջնջեց գրառումը: Այս անգամը սակայն յուրահատուկ էր:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այսօր Ավանի փոխթաղապետի լկտի պահվածքը սոցիալական ցանցերում առաջացրել է բազմաթիվ օգտատերերի զայրույթը, չի անտեսվել ու ներվել առաջվա պես, և հավանաբար նա այլևս չի վերադառնա աշխատանքի, քանի որ թաղապետարանն այլևս չի կարող «տակից դուրս գալ»: Պարզվում է, որ «երկրում իրավիճակ է փոխվել», և այսուհետև ամեն ինչը չէ, որ ներվելու ու անտեսվելու է:Իշխանության դիրքերն այլևս առաջվանը չեն:

 

Չի բացառվում, որ առաջիկայում խորտակվող լաստանավի վրա ողջ մնալու համար, նրանք իրենց շարքերից դուրս կգցեն ու կզոհաբերեն նաև այլ «տասովչիկների»:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով