Քաղաքապետարանը շարունակում է անտեսել «նախկինների» ստեղծած պետական գույքը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հիրավի կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի «ընտանիքի» նվիրյալ ներկայացուցիչ: Նա էլ մյուսների պես շարունակում է արհամարանքով վերաբերվել «նախկինների» ստեղծած ցանկացած նյութական բարիքի, թքած ունենալով բոլորի և ամեն ինչի վրա, անտեսելով հասարակության անվտանգությունն ու բարեկեցությունը, մայրաքաղաքի տեսքը, հարմարավետությունը, վարկը….
Երևանում անմխիթար վիճակի մեջ են հայտնվել նաև «նախկինների» օրոք կանգառներում տեղադրված հասարակական տրանսպորտի ժամանումը ցուցադրող ինտերակտիվ վահանակները: Դրանք հիրավի սկզբնական շրջանում մեծ ժողովրդականություն և կիրառում չէին վայելում, սակայն նաև քաղաքապետարանի համար գովազդներ ցուցադրելու և հավելյալ գումար վաստակելու ինչ-որ միջոց էին, իսկ տրանսպորտային պարկի համալրման և արդիականացման հետ միաժամանակ  աստիճանաբար պետք է վերածվեին ավելի կիրառելի և անհրաժեշտ միջոցների:
Անխոս  ապագա նայող, գեղեցիկ և ժամանակակից նորամուծություն էր: 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո աստիճանաբար այս վահանակները մատնվեցին անգործության: «Նախկիններին» մերժող հեղափոխականները մերժեցին նաև վահանակները: Վահանակները վերածվել են նախնադարյա մեթոդներով պատրաստվող հայտարարություններ փակցնելու վայրերի, այնինչ դրանք պետական գույք են հանդիսանում և նման կերպով դրանց հետ վարվելը իրավախախտում է և պետք է արգելվեր ու տուգանվեր:
Քաղաքապետարանը դրանք ոչ միայն չի շահագործում, այլև չի պահպանում ու պաշտպանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով