Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևի թե խաբար էլ չեք։ իլհամի անձնական օգտագործման հարբեցող ծաղրածուն նոր հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանին։ Ուրեմը Նվերը հարցնում ա, ինչու՞ չեք դադարեցնում պայմանավորվածությունների իրականացումը` պահանջելով բոլոր անհայտ կորածների և գերևարվածների հարցի վերջնական լուծումը։
Դե բռնվեք ասեմ, թե ինչ ա պատասխանել. ասում ա, որ մենք չենք ուզում այնպիսի բան անել, որի հետևանքով պրոցեսը փակուղի կմտնի։
Հասկանում եք չէ՞, Արցախի բանակցային գործընթացը փակուղի մտցրած և արդյունքում 5 հազարից ավել զոհ տված ծաղրածուն, խոսում է փակուղուց։ Խոսում է այն ժամանակ, երբ այդ փակուղին կարող է Հայաստանի ու Արցախի համար միակ փրկողակը լինել։ Խոսում է այն ժամանակ, երբ մեր հարյուրավոր երեխաներ շարունակում են գերության մեջ մնալ։
Այ քեզ բան, այ քեզ հարբեցող ծաղրածու…»,-գրել է Վարդանյանը