Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 283, մահվան՝ 7 նոր դեպք

 

Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 283 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 793-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3190 է:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 813 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4003-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 144 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 309, փաստացի բուժվողներինը՝ 4481 (մեկ օրում ավելացել է 132-ով): Մեկ օրում արվել է 3977 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 724 606 թեստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով