Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սիսավան գյուղում.ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին Արարատի մարզի Սիսավան գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Միխայիլ Հ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 30-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միխայիլ Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Նաիրիի բաժին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով