Գևորգ Պետրոսյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի թիմի՞ն. «Իրավունք»

 

«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում շարունակվում են ակտիվորեն լուրեր շրջանառվել, որ ԱԺ այլեւս անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ-ն լքել է, որպեսզի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին:

Որքանո՞վ են իրական տարածվող լուրերը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Պետրոսյանից, ով փաստեց. «Շրջանառվող լուրերին պարտավոր եմ վերաբերվել հարգանքով, որովհետեւ դա ինչ-որ մարդկանց կարծիքն է, գուցե՝ ցանկությունը: Ես ասել եմ, եւ նորից եմ ասում` ես Ռոբերտ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում, ոչ մի անգամ իր հետ չեմ հանդիպել: Իմ այս որոշումն էլ պայմանավորված չէ այստեղից այնտեղ թռնելու շարժառիթով:

Միեւույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ ես երկրորդ նախագահի անձին վերաբերվում եմ մեծագույն հարգանքով: Ի վերջո, նա այն անձն է, ում օրոք երկրի տնտեսությունը վերելք է ապրել, ժողովուրդը կարողացել է ապրել եւ իրեն ապահով զգալ: Մեր սահմանները եղել են ապահով, եւ, որ ամենակարեւորն է` թշնամին գլխիկոր է եղել Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ, նրա պաշտոնավարման տարիներին: Այդ ամենը պետք է գնահատել: Ինչ մնում է իմ` անկախ պատգամավոր դառնալուն, ապա ես իմ հայտարարության մեջ մանրամասն անդրադարձել եմ պատճառներին»:

– Պարոն Պետրոսյան, իսկ բացառո՞ւմ եք ապագայում որեւէ համագործակցություն երկրորդ նախագահի հետ:

– Ոչինչ չեմ բացառում, քաղաքական գործիչը եթե ինչ-որ բան բացառեց, ուրեմն նա պետք է այլ բանով զբաղվի, ոչ քաղաքականությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Արցախի ՊԲ թվով 124 սպա՝ ի աջակցություն ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդես են եկել հայտարարությամբ

07.03.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի. գեներալ-լեյտենանտ Գրիգորյանց

05.03.2021

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին.Անդրանիկ Հովհաննիսյան

02.03.2021

Տագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Հայկ Բաբուխանյան

05.03.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով