Գարեգին Նժդեհին ֆաշիստ անվանողների աջակիցների հավաքը Նժդեհի արձանի առաջ

 

Ոչ վաղ անցյալում «Իմ Քայլ»-ի կարկառուն ներկայացուցիչ ՀՀ նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը լրատվամիջոցների առաջ ֆաշիստ էր անվանում Նժդեհին: Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, այժմ արդեն Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ դարձած Ժաննա Անդրեասյանը (քաղաքական մեկնաբան և հաղորդավար Պետրոս Ղազարյանի կինը) նժդեհյան գաղափարախոսությունն անվանում էր ոչ միայն ֆաշիստական, այլև «վտանգավոր և անընդունելի 21-րդ դարում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Եղել են նաև նմանատիպ մի շարք այլ արտահայտություններ ևս: Միաժամանակ Ժիրայր Սեֆիլյանի «Սասնա Ծռեր» կուսակցությունը անվերապահորեն իր աջակցությունն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին և «Իմ Քայլ»-ին, իսկ Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրապական կուսակցություն»-ը իր հերթին էլ սատարում և պաշտպանում: Նույն Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանը հատկապես աչքի էին ընկնում նաև հակառուսական-ֆաշիստական կոչերով և ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի դեմ բողոքի ակցիաներով: Նույն Ժիրայր ՍեՖիլյանը և Տիգրան Խզմալյանը 2020-ի պատերազմի ընթացքում իրենց կուսակցությունների մի շարք այլ կարկառուն ներկայացուցիչների հետ միասին այդպես էլ չմասնակցեցին պատերազմին: Իսկ այսօր նույն Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանը Ազգային-ժողովրդավարական բևեռ նախաձեռնություն են ստեղծել և դրանով հակառուսական բողոքի ակցիա են իրականացնում Երևանի կենտրոնում գտնվող Նժդեհի արձանի մոտ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն այն մարդիկ, որոնք դեռ պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և անգամ պատերազմից հետո դավեր են նյութում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ դեմ, հանդես գալիս ֆաշիստական խոսքերով, մարդիկ, որոնք որևէ կերպով չմասնակցեցին 44-օրյա պատերազմին, այլ հանդես եկան միայն ելույթներով և բողոքներով, մարդիկ որոնք ոչ միայն հակամարտության լուծմանն օգուտ չտվեցին Հայաստանին, այլև մեծ վնաս հասցրեցին հայ-ռուսական հարաբերություններին և դրանով դարձան բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ, նույն այն մարդիկ, ովքեր նախկինում լռում էին և հանդուրժում հենց «հայերի» կողմից Նժդեհի հանդեպ արած հրապարակային արտահայտությունները, չարձագանքելով, անտեսելով և անգամ աջակցելով Նժդեհին ֆաշիստ անվաղողների քաղաքական գիծը, այսօր` փետրվարի 18-ին Նժդեհի արձանի առաջ բողոքի ակցիա են իրականացնում:

 

Այսօր, երբ լրանում է բոլշևիկների դեմ մղված Հայաստանի 1-ին հանրապետության պայքարի 100 ամյակը, այս անձինք առիթը բաց չթողեցին օրը «նշելու» և իրենց նպատակներին ծառայեցնելու` հակառուսական-ֆաշիստական արտահայտություններ անելու համար:Պարզապես   Նժդեհի արձանը կրկին անգամ   օգտագործեցին իրենց քաղաքական նպատակների համար:

Լիլիթ  Հովակիմյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով