Դիմում եմ ընկերներիս՝ 3 տարի առաջ մերժեցիք ինձ, գիտեմ՝ փոշմանել եք.Մարգարիտ Եսայան

2018-ի <թավիշը> ընդդեմ Հայաստանի Հանրապետության էր, ընդդեմ Արցախի, ընդդեմ հայոց պետականության, ընդդեմ հայոց բանակի․․․
Համոզվեցիք անցած չարաբաստիկ պատերազմով․․․
2021-ի Հայրենիքի փրկության շարժումը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն Արցախի, հանուն հայոց պետականության եւ հանուն հայոց բանակի․․․Համոզվում եք ամեն օր, համոզվում ենք, տեսնելով բանակի քայլերը, բանակի կողքին կանգնած մարդկանց արդար մղումները․․․
Վաղը՝ մարտի մեկին ժամը 18․00-ին ես լինելու եմ Բաղրամյան պողոտայում՝ հանուն հայրենիքի․․․
Բոլոր իմ այն ընկերները, որ անցած երեք տարիներին իբր նիկլոապաշտ էին, դեմ էին նախկիններին, դեմ էին ինձ, այսօր, գիտեմ, որ փոշմանել են, ափսոսում են, որ սխալվել են․․․
Խոսքս նրանց եմ ուղղում, իմ բոլոր նախկին այն ընկերներին, որոնցից երես եմ թեքել, որոնք ինձնից են երես թեքել․․
Բայց հիմա մոլորված են․․։ Նրանք հիմնականում ազնիվ, հայրենասեր, գրագետ, կիրթ, տառաճանաչ մարդիկ են․․․Հիմա, այս օրհասական պահին դիմում եմ նրանց՝ եկեք Բաղրամյան պողոտա, հանդիպենք, , ձեռք սեղմենք եւ ներենք մեկմեկու, ներենք՝ հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ․․․Ես պատրաստ եմ լինել մեծահոգի, վստահ եմ՝ ձեզնից շատերը՝ նույնպես․․։
Ուրեմն, պասիվ մի եղեք, եկեք Բաղրամյան պողոտա․․․եկեք ինձ հետ հանդիպման․․․Գիտեմ, կարոտել եք ինձ, ես էլ ձեզ եմ կարոտել․․․Ինչո՞ւ եմ հատկապես ձեզ դիմում․․․Որովհետեւ, լավ եմ ճանաչում ձեզ, դուք հաստատ որեւէ ճիպիզնյակ մարզպետի, գյուղապետի կամ պաշտոնյայի հրահանգով երբեք չեք գնա նիկոլդավաճանի հանրահավաքին, մեկ կաթիլ անգամ չեմ կասկածում․․։ Դուք ունեք արժանապատվություն, հա, սխալվեցիք երեք տարի առաջ, կամ՝ մասամբ սխալվեցիք․․Բայց հիմա պահը օրհասական է․․Կամ դուք կգաք, կկանգնեք իմ կողքին եւ մենք կունենաք արժանապատիվ եւ ապահով Հայաստան, կամ կմնաք պասիվ եւ թուրքը շուտով կմտնի նաեւ ձեր տուն․․․․․Մտածեք․․․․․

Միշտ նույն՝  Մարգարիտ Եսայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով