Այսօրվա ճանապարհը Հայաստանը տանում է դեպի կործանում

 

Այդ ի՞նչպես է պատահում, որ մի շարք երկրներ բարգավաճում և զարգանում են, իսկ որոշ երկրներ գնալով փոքրանում և վերանում: Դա կախված չէ օրվա իշխանություններից, դա կախված չէ քաղաքական գծից և ոչ էլ անգամ ազգությունից և կրոնից: Երկրները մեծանում և փոքրանում, հայտնվում և անհետանում են տասնամյակների և հարյուրամյակների ընթացքում, որոնք ավելի մեծ են, քան օրվա իշխանություններից կամ գործող կուսակցություններից: Խնդիրն ավելի խորքային է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Կրոնը ևս կապ չունի, քանի որ նույն կրոնին պատկանող բնակիչներ ունեցող որոշ երկրներ ևս մեծանում ու հզորանում են, իսկ որոշները վերանում: Օրինակ, Չինաստանը՝ վերջին տասնամյակներում աճում ու զարգանում է աներևակայելի տեմպերով, չնայած սրանից հարյուրամյակներ առաջ ևս Չինաստանը աչքի է ընկել իր ակտիվությամբ, զարգացվածությամբ և մոլեռանդությամբ:

 

Եկեք տեսնենք, թե ինչ աշխարհայացքով ու մտածելակերպով են ապրում չինացիները: Ամենուրեք խստաբարոյություն է, հարգանք մեծի, աշխատանքային փորձ ունեցողների նկատմամբ: Այստեղ խոնարհվում են նրանց, ովքեր անգամ կես տարով մեծ են իրենցից: Այստեղ կապ չունի մարդու ազգությունը, կրոնը, մաշկի գույնը և ապրած կյանքը, միմյանց հարգում են ցանկացած պարագայում: Ամենուրեք ջանում են աշխատել մյուսներից շատ, գլուխ չպահել և աչքի ընկնել առաջադիմությամբ՝ լինել սեմպայ: Չինաստանում հարգում և ծառայում են մեծահասակներին, այդ թվում նույնիսկ անծանոթ օտարներին:

 

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում: Հարգանք չկա ո’չ անձի տարիքի, ո’չ մարդու ապրած կյանքի, ո’չ մասնագիտական ձեռքբերումների և փորձի նկատմամբ: Շատերը ընդունում են, որ 30 տարեկան բինզեսի կառավարիչը կարող է քաղավիացիայի ղեկավար լինել, 28 տարեկան կարտոֆիլ ծախողը` պատգամավոր, 40 տարեկան իրավաբանը` առողջապահության նախարար, վիրաբույժը` մարզպետ: Այնինչ երկրում կան հարյուրավոր 30-40 տարի տվյալ ոլորտներում աշխատած և բարձր որոկավորում ունեցող մասնագետներ, գիտնականներ, որոնք այսօր մնացել են լուսանցքում միայն այն պատճառով, որ «նախկինների օրոք» պաշտոն են ունեցել և աշխատել:

 

Այսինքն Հայաստանում լրիվ հակառակ իրավիճակն է: Լինելով փոքրաթիվ բնակչություն ունեցող պետություն, մենք բաժանիչ գծեր ենք անցկացրել մեր մեջ և մի շարք անձանց թողել երկրի շենացման գործընթացից դուրս: Այս ճանապարհը տանում է դեպի երկրի փոքրացում և կործանում: Եթե մենք ուզում ենք աճել և զարգանալ և ոչ թե վերանալ, նշանակում, է պետք է սկսենք դեռ ենթագիտակցական մակարդակով, մեր բջիջներով և մոլեկուլներով սկսել մերժել ազգի բաժանումը, հասարակության տարանջատումը հների և նորերի, սևերի և սպիտակների, հեղափոխականների ու հակաների:

 

Հայկ  Կիսեբլյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

eighteen − 16 =