Ավելի քան 10 տարի ծաղրանք, ատելություն, լկտի և սանձարձակ հոդվածներ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կան հարցեր, որոնց շուրջ միակամությունը, միաբանությունը կարծես թե  երբևե  չպետք  է   դրվեին կասկածանքի տակ, քանի որ այդ հարցերն ունեն կենսական նշանակություն: Դրանք ոչ մի հանգամանքում չի կարելի սարքել ներկուսակցական պայքարի կամ աթոռակռվի առարկա:

Սարքելը՝ մահ է երկրի, քայքարում ու կործանում:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում նման ամենայն կարևոր հարցերը 4-5-ն են, որոնք բոլորն էլ կապված են Արցախի, մեր բանակի, երկրի անվտանգության հետ և ոչ այլ բանի: Այս հարցերը մեզ համար ունեն կենսական նշանակություն, և դրանց լուծումներից է կախված մեր ազգի և պետության գոյությունը և սա քննարկման թեմա էլ անգամ պետք է որ չդառնար:

 

Սակայն իրականությունը տարիներ շարունակ այդպիսին չի եղել: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «եթե ընտրության իրավունքը տաս աղջկան, կգնա ու կպաչի դուդուկչու թուշը»: Հայկական քաղաքական դաշտում երկար տարիներ շատ են եղել նման «դուդուկչիներ», որոնք ոչ հարգանք անձնական կյանքի նկատմամբ, ոչ բանակ, ոչ եկեղեցի, ոչ հայրենիք, ոչ երկրի արտաքին հեղինակություն և ոչ մի այլ բան հաշվի չեն առել՝ ծաղրելով, պախարակելով, փնովելով ամեն, ամեն ինչ:

 

Օրինակի համար եկեք միասին դիտարկենք ԱԺ ներկայիս պատգամավորներից Արման Բաբաջանյանին պատկանող «Ժամանակ Երևան» թերթի 2010 թվականի, սեպտեմբերի 1-ի համարը և վերծուծենք 2 նյութ:

Թերթի հենց առաջին էջում, «Ձեռուոտ են ընկել» վերնագրված նյութով, թերթը բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում Արցախի հարցով ԱԳՆ աշխատակազմի գործունեությունը, գրելով. «Ինչպես հայտնում են իշխանական մեր աղբյուրները, ՀՀ ԱԳՆ աշխատակազմը՝ օտար պետություններում մեր դեսպանատների աշխատակիցներով հանդերձ, այս օրերին ձեռուոտ է ընկել, որ ՄԱԿ-ի ԳԱ անդամ երկրների ներկայացուցիչներին համոզի, որ վերջիններս կամ դեմ քվեարկեն Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևին, կամ գոնե՝ ձեռնպահ: Մեր տեղեկություններով, սակայն, հայ դիվանագետները այնքան էլ լուրջ հաջողությունների չեն կարողանում հասնել. Մեծ մասը վերջիններիս ուղղակի «չորով» մերժում է»: Իսկ «Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը քավորի որդու հարսանիք» վերնագրով նյութում, թերթը մասնավորապես հայտնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այսով մեկնել էր Արցախ, որը սակայն իրականում չի եղել աշխատանքային այց, այլ եղել է իր հին ընկեր «Ժեշտանչի Կոլյա»-ի որդու հարսանիքին մասնակցելու նպատակով:

 

 

Հաջորդիվ թերթը գրում է Սերժ Սարգսյանի և տվյալ մարդու ընտանիքիների քավոր-սանիկական հարաբերությունների մասին Կոլյաի տղաների ամուսնությունների, այն օբեկտի մասին, որտեղ կայացել է հարսանյաց հանդեսը և անգամ օբեկտի տիրոջ նախկին պաշտոնյա լինելու հանգամանքների և օբեկտի կառուցապատման աշխատանքների մասին: Եվ այս ամենը 1 նախկին ընդդիմադիր թերթի ընդամենը 1 համարում, այնինչ այն տարիներ շարունակ շարունակել է իր ծաղրական, պառակտիչ, քայքայիչ գործունեությունը:

 

Երրորդական և չորորդական բաների հետևից ընկնելով՝ մոռացվեցին առաջնայինները, թուլացավ բանակը, արտաքին քաղաքականությունը, Արցախը: «Հեղափոխականները» եկան իշխանության գլուխ, չխուսափելով իրենց գործիքակազում կիրառելուց և ոչ մի գործիք: Իսկ արդյունքում՝ ունեցանք այն, ինչ ունենք այսօր:

 

 

Լիլիթ  Հովակիմյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով