Զգուշացեք խաղաղասերներից, նրանք են պատերազմ հրահրողները.Հովհաննես Իշխանյան

 

Զգուշացեք խաղաղասերներից, նրանք են պատերազմ հրահրողները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի խաղաղասերն անգամ խաղաղասեր չի, այլ խաղաղասերի անվան տակ փաստաբանություն է անում բռնապետ, ռասիստ, բարբարոս, ցեղասպան Իլհամ Ալիևին ու նրան պատերազմի հրավիրած դավաճանին։

Գայանե Այվազյանը, որն իրեն կոչում է խաղաղության ակտիվիստ, միջազգային մամուլում խոսք է ասում ու մեղադրում Հայաստանի նախկին իշխանություններին, որ իբր թե ոչ մի թիզական էին ու խուսափում էին բանակցություններից։

Հայաստանում ոչ մի իշխանություն ոչ մի թիզական չի եղել ու ոչ մեկը չի խուսափել բանակցություններից բացի այս վերջին՝ պատերազմ հրհրած, բանակցությունները դիտավորյալ զրոյացրած ու տապալած իշխանությունից, որին պաշտպանում է ստախոս խաղաղասերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհակառակը, Հայաստանի նախկին իշխանությունները ապահովել են խաղաղությունը, իսկ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեպքում կարողացել են կանխել այն, ի տարբերություն խաղաղասերի սիրած իշխանության, որը հնարավորություն է ունեցել մի քանի անգամ կանգնեցնելու պատերազմը, բայց շարունակել է զոհել ու անդամալույծ դարձնել հազարավոր մարդկանց։

Ուրեմն պետք է զգուշանալ խաղաղասերներից, նրանք են պատերազմ հրահրողները, անհամար ճակատագրեր խեղածի փաստաբանը։

 

 

Հովհաննես Իշխանյանի   ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով