«Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր». Հայկ Մամիջանյան

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամենասկզբից եմ զգուշացրել, որ դավադիր ստահակի հետ աշխատելու համաձայնություն տվող մարդիկ բարոյազրկվում են եւ հենց այդ պահից դառնում շարունակվող ազգային աղետի հանցակից։ Նրանք սկզբից մահանում են որպես հայ, հետո որպես մարդ, եւ ահա, արդեն ընթացքում, մահանում են որպես մասնագետ։

ԱԳ նախարարի պաշտոնին ցատկած անձը դրա ամենավառ ապացույցն է։ Փորձելով թրջոց դնել Ռուսաստանի ԱԳՆ-ի երեկվա շառաչյուն ապտակից հետո դավադիր ստահակի կապտած թշերին, նա անգամ որպես ենթադրվող մասնագետ որակազրկվեց։

Բացատրեմ՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Եթե ստահակը ճիշտ էր` ումի՞ց եք վախենում. բա պարզ ճակատով պաշտպանեք հայրենիքի դավաճանության հանցակից լինելու դիմաց Ձեզ պաշտոնի նշանակած վիժվածքին։

2. Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր, որով փորձում են մաքրել դավաճանի անթիվ-անհամար чп-ների կեղտոտ հետքերը։

3. Զավեշտալին այն է, որ վիժվածքի մի տեղը փրկելու համար դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Հայաստանի ռազմավարական գործընկեր երկրի ԱԳՆ-ին փաստացի մեղադրում է դավաճանի խոսքերը «կոնտեքստից կտրելու» մեջ»:

 

https://www.facebook.com/photo?fbid=10217809464768429&set=a.3442822749430

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով