Երևանյան դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա կնոջ դի

 

Shamshyan.com-ի  տեղեկություններով, ոստիկանության Նոր-նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 197 միջնակարգ դպրոցի բակում կնոջ դի հայտնաբերելու փաստով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ասատրյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դալլաքյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Սուսաննա Մելքոնյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկոթյուններով, մահացածը աշխատում էր նշված դպրոցում, որպես դռնապահ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով