Երեւանում ավտոմեքենա է այրվել

 

Հունվարի 24-ին, ժամը 01։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։50-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Խ․)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով