Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշահամալիրում տեղի կունենա հոգեհանգստյան և հիշատակի միջոցառում

   

 Հայտարարություն

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ)
հիմնադրման 46-ամյակի առթիվ
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակի և Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի կապակցությամբ, չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, ժամը 15:00-ին, Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշահամալիրում տեղի կունենա հոգեհանգստյան և հիշատակի միջոցառում, ապա ծաղկեմատուցման արարողություն՝ անհայտ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողի մոտ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների:
Արարողությանը ներկա են լինելու Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալներ։ Հոգեհանգստյան կարգը կմատուցվի Մայր Աթոռի երիցագույն միաբան Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի նախագահությամբ։
Հայկական Ժողովրդային Շարժում

Երևանի գրասենյակ

15.01.2021 Երևան

Հեռախոս. 093 730 737

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով