Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ–փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Փրկարարները ճանապարհային ոստիկանների հետ շրջել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով