«Որտե՞ղ է այժմ Էդմոն Մարուքյանը… Եվրոպաներում վիզը ծուռ ցույց է անում, ներկայացնելով իսկական հային».Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել  է.

«Պատերազմից ավելի քան 3 ամիս անց Հայաստանում ռազմական դրություն է: Էդմոն Մարուքյանը իմ հիշելով հայտարարում էր, որ ԳՇ պետը խնդրել է կապիտուլյացիայի հայտարարությունից հետո 7 օր պահպանել ռազմական դրությունը: Որևէ մեկը հիշում է ինչ եղավ… Էդմոն Մարուքյանը խոստանում էր 7 օրից ռազմական դրությունը հանել, բոլորը ասում էին իշխանությունները խաբում են, որպեսզի երկարացնեն սեփական իշխանության օրերը, Էդմոնը պնդում էր, որ ճիշտ է: Ինչևէ, ռազմական դրությունը միայն դավաճաններին հասկանալի պատճառներով պահպանվում է առ այսօր: Ինձ, Միհրան Հակոբյանին ու էլի մարդկանց մեղադրանք են առաջադրել ռազմական դրության ժամանակ բողոքի ցույց կազմակերպելու մեղադրանքով…
Որտե՞ղ է այժմ Էդմոն Մարուքյանը… Եվրոպաներում վիզը ծուռ ցույց է անում, ներկայացնելով իսկական հային: Եվրոպացիների աչքերում իսկական հայը հենց այդպիսինն է՝ ծիրանի արկղի շուրջ հաղթական պարող, բայց եվրոպական ատյաններում անարդարությունից բողոքող, մենակ, վիզը ծուռ ինչ որ բան խնդրող աշխարհի մեծերից:
Ինչու էի սա գրում, Ռազմական դրությունը սեփական իշխանությունը պահելու համար առանց որևէ բացատրության ամիսներ շարունակ երկարացրած դավաճանների խումբը խոստանում է կազմակերպել արդար ընտրություններ:
Արածեք կովեր, կյանքը կարճ է, ինչպես կասեր Մարկեսը:
Ի դեպ Մարկեսի հայերեն թարգմանությունը, ներառյալ կովերի արածելու վերոգրյալ տողերը, իրականացրել է Ռուբեն Հովսեփյանը: Նույն Ռուբեն Հովսեփյանը ով 2003 թվականին միայնակ դեմ քվեարկեց ՀՀ-ում մահապատժի վերացմանը»,-գրել  է  Մալյանը

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով