«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ում դաստիարակություն ստացած և իրեն «քաղաքական գործիչ» հռչակած Լենա Նազարյանը մի հարցադրում է դրել իր «քթից դուրս տված» հարցազրույցում.Միհրդատ Մադաթյան

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  գրել  է.

«ՅԱ, ԻՐՈ՞Ք…»
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ում դաստիարակություն ստացած և իրեն «քաղաքական գործիչ» հռչակած Լենա Նազարյանը մի հարցադրում է դրել իր «քթից դուրս տված» հարցազրույցում, որին ուզում եմ անդրադառնալ։ Սուբյեկտի տված հռետորական հարցը հետևյալն է՝ «…Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»։
Նման մանիպուլյացիա իհարկե սովորեցնում են սորոսական բոլոր կազմակերպություններում, սակայն ուզում եմ այդ սուբյեկտին տեղեկացնել, որ դա պրիմիտիվ մանիպուլյացիա է ազդող միայն՝ իր ինտելեկտուալ մակարդակ ունեցող օխլոսի վրա։ Ասեմ թե ինչու։ Նախ պատերազմի ժամանակ նախատեսած մոբիլիզացիայի հիմնական իմաստը նրանում է, որ առաջնային զորակոչի ենթարկվեն 45-55 տարեկան տղամարդիկ, ում կյանքը ավելի քիչ արժևոր է, քան 18 տարեկան երեխաների կյանքը։ Սա տեղի է ունեցել նախկինում՝ Արցախյան ՀԵՐՈՍԱԿԱՆ ազատամարտի ժամանակ, Ապրիլյան ազատամարտի ժամանակ։ Սա տեղի է ունենում աշխարհի յուրաքանչյուր երկրում, որտեղ իշխում են ոչ թե հայրենիքի դաճաններ, այլ ազգի ու հայրենիքի մասին մտածող անձիք։ Եվ միայն Ձեր կառավարությունն էր, որ մոբիլիզացիա չիրականացրեց և պատերազմի ժամանակ զոհաբերեց մի ամբողջ սերունդ…
Այսինքն լալահառաչ խոսել «18 տարեկան որդիների» մասին և դրանով փորձել ԱԶԳԻՆ բերել ազգադավության դաշտ՝ պետք չի։ Ազգը միայն Ձեր նման մորթապաշտներից չի բաղկացած։
Հիմա պատասխանեմ հարցի երկրորդ մասին՝ ուզում եմ Լենա Նազարյանին մատով ցույց տալ ԻՆՁ, ում կյանքի հաշվին ուրախ կլինեմ, որ «դա անեն»։ Ասեմ, որ ես մենակ չեմ։ Ինձ նման տասնյակ հազարավոր հայեր կան, ովքեր պատրաստ են զոհվել, միայն թե մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ դուրս գա այս ամոթալի վիճակից։
Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Լենա Նազարյանն իրեն համարում է քաղաքական գործիչ։ Փորձեմ արձագանքել դասականի ցիտատով՝ «յա, իրո՞ք…», ինքն էլ է քաղաքական գործիչ, Շառլ դը Գոլն է՞լ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով