Թասիբի ճգնաժամ. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը նախկին Ղուբաթլուի և Զանգելանի (Քաշաթաղի շրջան)՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածները, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնում է Ադրբեջանին, ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքում, իսկ այդ տարածքները հանձնած իշխանության «քաղաքական դիակներին» օպերատիվ իր պաշտպանության տակ է վերցնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք նույնիսկ չարձագանքեցիք,  երբ Արցախի նախագահը երկու ամիս առաջ հրապարակային հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից, իսկ հիմա խրոխտ-խրոխտ տեքստեր եք գրում։

Թասիբի ճգնաժամ»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով