Սյունիքի մարզում զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, 2 փրկարար վնասվածք է ստացել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պայթյունի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։

Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով