Ստեփանակերտում, Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությոնը   չպայթած ռազմամթերքի վնասազերծում է իրականացնելու Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում: Այս մասին հայտնում է ԱԻՊԾ Ֆեյսբուքի էջը: «Տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում: Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է նաև, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից, այն դարձնելով ավելի անվտանգ՝ հավանական սպառնալիքներից:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով