Շուկայական տնտեսությունը չպետք է շփոթել պրիմիտիվ սպեկուլյացիայի հետ.Գևորգ Դանիելյան

 

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գների աճը անխուսափելի էր, սակայն այս անվերահսկելի ու անհագ զարգացումները հարկ է կասեցնել, անկախ հանրության՝ հարմարվելու անհասկանալի «ունակությունից»։ Մեր երկրում գնաճը, ցավոք, միայն մասամբ է թելադրված տնտեսական գործոններով, մեծամասամբ այն բարոյական հարթության խնդիր է, իսկ քանի դեռ այն այդ հարթությամբ չի լուծվել և նախադրյալներ էլ չկան, հարկ է ոչ թե հույսը դնել «ազնիվ խոսքի» վրա, այլ իրավաչափորեն միջամտել։ Բոլոր դեպքերում գերիշխող դիրք ունեցողները չպետք է օգտվեն սոսկ ժամանակավորապես իրենց նկատմամբ անհիմն լոյալ վերաբերմունքից։

Նախ, ռազմական դրության դեպքում արդեն ակնհայտ է, որ պետք է սահմանվեր սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ, այլապես կառավարման հատուկ ռեժիմը սոսկ իրավունքների և քաղաքական գործընթացների արգելափակման հիմք է ընկալվում։ Բացի այդ, հարկ է հնարավորինս սեղմ ժամկետում, վերջապես, «գործի գցել» քրեական օրենսգրքով նախատեսված՝ հակամրցակցային գործունեություն ծավալողների նկատմամբ նախատեսված հոդվածները (գաղտնիք չէ, որ այս ամենի դիրիժորները գերիշխող դիրք ունեցողներն են)։

Հիմնավորված կլիներ նաև վերանայել հիշյալ արարքի համար պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը և, ընդհանրապես՝ սահմանել սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության իրական լծակներ։ Սպառողների շահերը չեն սահմանափակվում միայն գովազդի կանոնների պահպանման ասպեկտով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քրեական օրենսգրքի նախագծի հեղինակ իմ գործընկերները համարժեք նկատել են այս հիմնահարցերը և դեռ տարիներ առաջ առաջադրել  իրենց մոտեցումները։

ՄԻԵԴ֊ը մի քանի նախադեպային որոշումներով հակակոնվենցիոն է համարել սպառողների շահերի խախտումների առկայության պայմաններում պետության անգործությունը։ Շուկայական տնտեսությունը չպետք է շփոթել պրիմիտիվ սպեկուլյացիայի հետ …»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով