Շատերս ենք կանխատեսել, որ մեր ջախջախված պետականության վերջին առողջ կղզյակները ենթարկվելու են ամենայն հայոց դավաճանի ու նրա ուսապարկների հարձակմանը

 

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատական համակարգում իրականացվող փոփոխություններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Շատերս ենք կանխատեսել, որ մեր ջախջախված պետականության վերջին առողջ կղզյակները ենթարկվելու են ամենայն հայոց դավաճանի ու նրա ուսապարկների հարձակմանը։ Այդ կղզյակների շարքում առաջինը Դատական իշխանությունն է, որ վերջապես վերածվել է քաղաքական իշխանության իրական հակակշիռի ու զսպման մեխանիզմի։

Ինչպե՞ս է ընթանում Դատական իշխանության նկատմամբ հայոց պետականության թշնամիների «գրոհը»։ Երեք ուղղություններով․

1) Դատական համակարգը համալրում ազդեցիկ յուրայիններով՝ անկախ այդ մարդկանց համբավից։ Վառ դրսևորումը Գագիկ Ջհանգիրյանի «ուսապարկային» առաջադրումն է՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։

2) Օրենք փոխելով՝ «անհրաժեշտ» ոլորտները հանձնում յուրային դատավորներին։ Վառ դրսևորումը Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են, որոնք նախատեսում են ձերբակալությունների, կալանքների, խուզարկությունների քննությունը հանձնել նոր ձևավորվող «հակակոռուպցիոն դատարանին»։

3) «Անցանկալի» դատավորների գործունեության խոշորացույցով ուսումնասիրություն, և դրա արդյունքում կարգապահական վարույթների հարուցում արդարադատության նախարարության կողմից։ Արդեն սկսել են կամայական վարույթների հարուցումը երկար տարիներ առաջ կայացված դատական ակտերի վերաբերյալ։

Իհարկե, «արծրունական» քարոզչությունն այս ամենը ներկայացնելու է «կոռուպցիայի դեմ պայքարի», «ինստիտուցիոնալ բարեփոխումների» ու նման այլ զահրումարի «սոուսի» ներքո։ Բայց իհարկե բոլորիս համար էլ պարզ է, որ այդ բառակույտերը ընդամենը շղարշ են հայոց պետականության թշնամիների իրական նպատակները քողարկել փորձելու համար։

Այնուհանդերձ, մեր դատական համակարգը վստահաբար արդեն հասցրել է ձևավորել բավարար իմունիտետ՝ այս հակապետական գրոհներին դիմագրավելու համար։ Ավելին, մեր հանրության առողջ ու արժանապատիվ հատվածն էլ վստահաբար «ձեռքերը ծալած չի նստելու» և պաշտպանելու է իր պետականությունը ազգադավների ոտնձգություններից»։

«Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է». Ռոբերտ Հայրապետյան

18.01.2021

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան.armdaily.am

19.01.2021

Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին.ARM24.net

19.01.2021

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի դեմ հարձակման․ Ռ․ Սաֆրաստյանը՝ զորավարժությունների մասին. Yerkir Daily

18.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով