Փաստը կա՝ Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ և, ինչն ավելի սարսափելի է, հայրենիքը ծախելու օրակարգը կա ու առաջ է գնում նույն «ընդդիմադիրների» շնորհիվ, որն այդ օրակարգը բառացիորեն սատարեց.Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր  Դանիելյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

««Կես տարի առաջ իմ վերջին հարցազրույցում ես ասացի, որ չեմ խանգարի նրանց, ովքեր կպայքարեն Փաշինյանի դեմ և նույնիսկ պարտավորված կզգամ օգնել: Հիմա արդեն ակներև է, որ ընդդիմանալու անվան տակ միանգամայն այլ պրոցեսներ են տեղի ունեցել ու մեծ առումով էական էլ չէ` դա միտումնավոր էր, թե` ոչ: Փաստը կա՝ Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ և, ինչն ավելի սարսափելի է, հայրենիքը ծախելու օրակարգը կա ու առաջ է գնում նույն «ընդդիմադիրների» շնորհիվ, որն այդ օրակարգը բառացիորեն սատարեց:
Ակնկալում եմ, որ շուտով հայրենիքի վաճառքի լեգիտիմացման հաջորդ փուլն է սկսելու: Այդ փուլում նույնպես կհայտնվեն, ընդդիմադիրի քողի տակ թաքնված, կոլաբորացիոնիստներ: Դեմից զգուշացնում եմ՝ կապ չունի դուք փաստացի վիժվածքի ձեռքը սեղմում եք, թե` ոչ, եթե մասնակցում եք նրա օրակարգին, նրա նախաձեռնած որևէ գործընթացի, ուրեմն լեգիտիմացնում եք այն և հետևաբար դասվելու եք փաշինյանների շարքին: Հետո չնեղանաք, ստեղ ընդեղ զանգեք բան:
Հ.Գ. կան գործիչներ, որոնց ստվերից դուրս գալուն ինքս եմ անհամբեր սպասում ինձ շատ հետաքրքրող մի քանի հարց տալու համար»,-գրել  է  Դանիելյանը

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով