Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների.Տիգրան Աբրահամյան

 

Իմ տպավորությամբ, իշխանությունը խնդիր է դրել իր խորհրդարանական խմբակցության առջև, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների։

Իշխանության համար կա դրված միայն մեկ խնդիր՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե դրա արդյունքում ինչ վնաս կհասցվի պետական և ազգային շահերին»,- գրել է Աբրահամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով