Պարոն Փաշինյան, հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, ոչ թե այցին՝ Մոսկվա․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայ համայնքը սպասում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին եւ ոչ թե նրա այցին՝ Մոսկվա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Ինչու՞ եք այդքան շահագրգռված հնարավորինս շուտ ավարտել այն ամենը, ինչ կարող եք։ Ու՞մ և ի՞նչ եք պարտական, որ պատրաստ եք հանդուրժել Ալիևի կողմից նվաստացումները։ Ինչու՞ չեք կարող կանգ առնել և կանգնեցնել՝ Հայաստանի կործանման սցենարն այն պարագայում, երբ Հայաստանի և Արցախի ժողովուրդը, երկրի նախագահը, հոգևոր հայրերը և Սփյուռքը պահանջում են ձեր հրաժարականը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչու հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն մինչև Ադրբեջանի կողմից կկատարվեր 8-րդ կետը և կվերադարձներ Բաքվում գտնվող գերիներին, մեր հասարակության համար ամենակարևոր հարցը կապում եք Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսական նշանակության և Հայաստանի համար երկրորդական նշանակության «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ։

Ձեր բանակցությունների օրակարգում կա՞ Արցախի կարգավիճակի հարցը»,- նշել է Արա Աբրահամյանն ու ավելացրել. «Պարոն Փաշինյան, դուք այլևս չեք կարող ներկայացնել հայերին և հայերի անունից փաստաթղթեր ստորագրել։ Քանի որ արդեն երկու ամիս է գործում եք Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս և ոչ մի կապ չունեք ո՛չ պետության, ո՛չ ժողովրդի հետ, որի անունը դեռ փորձում եք թաքցնել՝ շրջապատված լինելով անվտանգության աշխատակիցներով, մոռանալով, որ այսօր Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները պաշտպանության կարիք ունենք»,-գրել է Արա Աբրահամյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով