Monthly Archives: Հունվարի 2021

Հայկական նորաձեւությունը և արդի միտումները

Միշտ փոփոխվող նորաձեւությունը գրավում է ժամանակին համընթաց քայլելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր մարդու ուշադրությունը: Հայկական նորաձեւությունը ևս անմասն չի մնացել գլոբալացում կոչվող երեւույթի ազդեցությունից: Մասնագետները ընդգծում են, որ մեր օրերում, երբ նորաձեւությունը բացահայտ ընթանում է գլոբալացման ճանապարհով, համաշխարհային մեծության նորաձեւության տները սկսել են հատուկ ուշադրություն դարձնել ազգային հագուստի վրա` որպես էթնիկ մշակույթի մի մաս: Իսկ հայ… Կարդալ ավելին »

Այս լկտի անբարոյականությունը շարունակվելու է մինչև երկրի վերջնական կործանումը.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է. «Հայաստանն էլ մի մեծ հիմնարկ է,որը անտեր է մնացել:Պատկերացրեք մի հիմնարկ,որտեղ աշխատանքային սխալների կամ դիտավորության կամ սխալ աշխատանքի կազմակերպման պատճառով մահանան մի քանի աշխատակիցներ: Բնական է չէ՞,որ բացի դեպքի քննությունից և օրենքով սահմանված պատիժներից տվյալ հիմնարկի ղեկավարը կամ պաշտոնանկ կարվի կամ հրաժարականի դիմում կգրի:Հիմա… Կարդալ ավելին »

Հարևանները քաշքշել ու հայհոյել են Հայկ Մարությանին

Mediaport-ի տեղեկություններով՝ քիչ առաջ միջադեպ է եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շենքի բակում: Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին: Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռնք ու իջել բակը մաքրելու: Հարևանները տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են… Կարդալ ավելին »

Այս պահին Արցախում եմ. դժվար է այսօր, առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու, խոսել. Բելլա Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին՝ Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Շնորհակալ եմ՝ բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Այս պահին Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով։ Դժվար է այսօր, առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու, խոսել․․․ Բայց մեր քաղաքն ապրում է ու պետք է ապրի»:

Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստաբաններ Գոռ Սաղոյանն ու Օնիկ Առաքելյանը Երևանի դատարանի «Ավան» նստավայրի առջև հայտարարեցին, որ դատարանը կայացրել է Իսրայել Հակոբկոխյանին ազատ արձակելու որոշում։ Շնորհավորում եմ գործընկերներիս»։

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի համար Հարավային Կովկասը գոյության խնդիր է ու պատրաստ են շատ բաների. քաղաքագետ

Քաղաքագետ  Ստեփան   Դանիելյանը  ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր տարածաշրջանի մասին սթափ պատկերացում չունենք եւ դրա համար տարբեր դավադրությունների տեսություններով ենք փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Բնականաբար, սխալ պատկերացումները սխալ եզրահանգումների է հանգեցնում։ Հարավային Կովկասը երեք հարեւաններ ունի, որոնք տարածքային ամբողջականության ու դեմոգրաֆիայի լրջագույն խնդիրներ ունեն։ Թուրքիայի հիմնական խնդիրը Քրդստանի է ու դա է իր… Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցու փ. 31, 33, 37, Լեո փ. 72 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 թիվ 110 դպրոց, Ե․Թադևոսյան փ․նրբ․2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ… Կարդալ ավելին »

Ողբերգական ավտովթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց. պատճառը սառած ճանապարհն է. կա 1 զոհ, 4 վիրավոր

shamshyan.com-ի  փոխանցմամբ  այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4… Կարդալ ավելին »

Հրազդանի կիրճում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի դին. նա երեկվանից որպես անհետ կորած որոնվում

shamshyan.com-ըտեղեկացնում է,որ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խումբը երեկվանից որոնողական աշխատանքների արդյունքում Հրազդան կիրճում ծառից կախված հայտնաբերել են 15-ամյա Հ. Ն.-ի դին:     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ… Կարդալ ավելին »

Կարծում եմ օրինաչափ կլինի փետրվարի 1-ը այսուհետ օրացույցում նշել որպես ոտքերով քվեարկող հպարտ քաղաքացու օր, կամ հպաաաարտ խոպանչու օր.Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել  է. «Ըստ տարածվող լուրերի վաղը՝ փետրվարի 1-ին բացվելու են դեպի ՌԴ ճանապարհները: Վստահ կարող եմ պնդել, որ մոտակա մեկ ամսում կլինի աննախադեպ չափերի հասնող արտագաղթ: ՀՀ հպարտ քաղաքացիները (հիմնականում նրանք ովքեր սոցցանցերում գրում են NIKOL@ MEZ PRKEC) վաղվանից մեծ խմբերով, ընտանիքներով կարտագաղթեն ՌԴ տարբեր քաղաքներ համալրելով ՌԴ… Կարդալ ավելին »