Նորից պատերազմ է լինելու գարնանը, եթե մեր ժողովուրդը համազգային թմբիրից չարթնանա. Գևորգ Գևորգյան

Նորից պատերազմ է լինելու գարնանը, եթե մեր ժողովուրդը համազգային թմբիրից չարթնանա:Այս  մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում  է արել  ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն է արդեն անդրադառնում մեծ թուրանի հետևորդ նիկոլ փաշինյանի ստահոդ հոդվածին։ Փաստացի Ռուսաստանն է արդեն հերքում դավաճանին, որպեսզի մանիպուլյատիվ ստերով նորից չապակայունացնի իրավիճակը Հայաստանում։ Միջազգայնորեն էլ է հայտնի արդեն, որ Հայաստանն ունի այնպիսի առաջին դեմք, ով բոլոր միջոցները շարունակում է գործադրել, դարձյալ ապակայունացնելու իրավիճակը։ Ճիշտ նույն ձեռագրով, այնպես ինչպես բանակցային գործընթացը տապալելով անխափան ուղի հարթեց թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որից էլ սկսվեց պատերազմ։ Եվ շարունակում է հրահրել, այս անգամ Ռուսաստանին։ Ի° նչ նպատակով. գուցե ռուս խաղաղապահներին թուրքերով փոխարինելու՞։
Նորից պատերազմ է լինելու գարնանը, եթե մեր ժողովուրդը համազգային թմբիրից չարթնանա։

Հ.Գ. 88-ին համազգային զարթոնք էր իրապես, ու մենք հաղթեցինք, վերջին մի քանի հարյուրամյակի մեր պատմության ամենափառապանծ էջը գրելով։ Իսկ 2020-ին համազգային թմբիր էր և է, դավաճանը ծախեց մեր սրբագույն հաղթանակը՝ ամբողջ ազգին թիկունքից խփելով:

Ու ժողովուրդը, այսքանից հետո էլ, հարյուր հազարներով դուրս չեկավ արժանապատվության պայքարի՝ ընդդեմ դավաճանի ու դուրս չշպրտեց թրքամետին իշխանությունից։ Համազգային թմբիր է և անտարբերություն, որը կոտրել է պետք։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով