Նիկոլի խելքն էդքան է հասնում, դրա համար տանուլ տվեցինք պատերազմը. Լևոն Երանոսյան. Factor.am

 

Այդքան է իր խելքը հասնում, դրա համար տանուլ տվեցինք պատերազմը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ ինչու են նրան մեկուսացրել պատերազմի ժամանակ, ի՞նչ միտում է տեսնում, Երանոսյանն արձագանքեց. «Կարող եմ կարճ-կոնկրետ ասել՝ մենք հաղթած բանակ էինք, տեսաք՝ ինչ կատարվեց»:

Նա չպատասխաանեց հարցին՝ ինչպես է վերաբերվում ստորագրված փաստաթղթին՝ նշելով, որ քաղաքական հարցերի չի պատասխանում:

Իսկ, թե ինչով է պայմանավորած, ըստ նրա, այն հանգամանքը, որ հաղթած բանակ լինելով՝ պարտված փաստաթուղթ ենք ստորագրել, նա ասաց. «Թող Նիկոլը պատասխանի այդ հարցին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է՝ այլընտրանք չկար, նա ասաց. «Այդքան է իր խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»:

Նրա փաստաբանն էլ նշեց, որ պատերազմի օրերին Երանոսյանին մեկուսացնելը չի կարող բերման ենթարկել համարվել: Նա նշեց, որ հիմա իրավական պրոցեսների մեջ են, սպասում են արդյունքներին:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը պատերազմի օրերին ձերբակալվել էր: Ավելի ուշ նա պարզաբանել էր, թե իրեն հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատոկջոկատայինները Երևանից Արցախ մեկնելու ճանապարհին առևանգել էին, ապա տարել Շուշիի բերդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով