Նիկոլը հեքիաթի Գնդիկ Բոքոնիկի պես բոլորից թռավ և իշխանությունը զավթեց՝ թողնելով նշածս «մերժիստներին» խաղից դուրս. Վրթանեսյան

Ինչքանով հասկանում եմ՝ կան Իքս թվով մարդիկ, որոնք ակտիվ պայքարում են դավաճանին իշխանությունից հեռացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Լավ թե վատ են պայքարում, այլ հարց է, բայց պայքարում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եւ կան 10 անգամ ավելի մեծ թվով մարդիկ, որոնք իբր Նիկոլի դեմ են, բայց որոնց «պայքարի» ամբողջ էությունը իսկապես պայքարող Իքս հոգուն քլնգելն է։

Երբ քլնգելու առիթ էլ չկա, ուղղակի նվնվոցն են միացնում. «Էսպես չի լինի, բա էսինչը լավ չի խոսում, էնինչը խի՞ սենց բան ասաց, էսինչ քայլը ճիշտ չարիք, էնինչ քայլը պիտի անեիք, բա էս ովքե՞ր են ձեր կողքը կանգնած, բա խի՞ ռադիկալ քայլերի չեք դիմում» և այլն, և այլն։

Հավան չե՞ք։ Էհ, դուք դուրս եկեք, կազմակերպեք պայքարը։ Բայց չէ… Երբ առաջարկում ես իրենք կազմակերպեն, կամ փորձում են ցրել, կամ խորհրդավոր պատասխանում են. «Դեռ վաղ է»…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս «չհավան» «Իքս-անգամ-տաս» զանգվածն, ըստ էության, անում է այն նույն քաղաքական սխալը, ինչ արեց 2018 ապրիլին։

Իրենց պլաններում իրենք Նիկոլով Սերժին մերժելու էին, հետո հեշտ ու հանգիստ Նիկոլին մի կողմ դնեին և գային իշխանության։ «Ժողովրդի սրտի վարչապետի թեկնածուին» լուրջ գործոն չէին համարում։

Սերժի հրաժարականից հետո, Նիկոլը հեքիաթի Գնդիկ Բոքոնիկի պես բոլորից թռավ և իշխանությունը զավթեց, թողնելով նշածս «մերժիստներին» խաղից դուրս…

Ու հիմա էլ ամեն ինչ կրկնվում է. ամբողջ էներգիան ուղղում են Սերժին մերժելուն՝ համոզված լինելով, որ Նիկոլը հեչ, էլի, էսօր-էգուց է։

Բայց ամենակարևորի մասին չեն մտածում. այս իրենց հիվանդագին, անզուսպ իշխանատենչության վերջը ՊԵՏՈՒԹՅԱՆ կորուստն է լինելու։

Այսօր չկա Հայաստանում մեկ ուժ, որ ունի բավականաչափ ռեսուրս պետությունը միայնակ փրկելու համար։ Միայն ուժերի միավորմամբ է հնարավոր դավաճանին տապալել և պետության կազմաքանդումը կանգնեցնել։

Խելքի եկեք»,֊գրել է Վրթանեսյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով