Նիկոլ Փաշինյանի խոսքն այնքան է արժեզրկվել, որ ՌԴ իշխանությունները բժիշկների խումբ են ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի Մոսկվա այցից առաջ նրանից արյան նմուշառում կատարելու համար

Նիկոլ Փաշինյանի խոսքն այնքան է արժեզրկվել, որ ՌԴ իշխանությունները բժիշկների խումբ են ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի Մոսկվա այցից առաջ նրանից արյան նմուշառում կատարելու համար:
Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվա է այցելելու նաև Իլհամ Ալիևը. Ադրբեջան բժիշկների խումբ ուղարկելու մասին որևէ տեղեկություն չկա:
Ռուսական «News Media» հոլդինգի սեփականատեր Արամ Գաբրելիանովն այս կապակցությամբ գրել է. «Ռուս բժիշկները չեն հավատացել հայաստանյան կլինիկաների ներկայացրած տվյալներին, ըստ որոնց՝ Փաշինյանը կորոնավիրուսի հակամարմիններ ունի։ Նման խիստ ընթացակարգը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանն առաջարկել է Ալիևի հետ բանակցություններ վարել Մոսկվայում։ Հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ է պատրաստ ստորագրել Հայաստանի վարչապետը Մոսկվայում։ Նա փակուղու մեջ է և հանուն փրկության պատրաստ է ամեն ինչի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով